Ձերբակալվել են Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը և նրա թիկնապահը
Քրեական ոստիկանության գլխավոր վարչության Շիրակի մարզային վարչության ծառայողների կողմից ձերբակալվել են Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը և նրա թիկնապահը՝ ապօրինի զենք-զինամթերք կրելու և պահելու կասկածանքով։ Տեղեկությունը հաստատել է ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։
«Երկու անձ ապօրինի զենք-զինամթերք կրելու և պահելու կասկածանքով ձերբակալվել են և տեղափոխվել քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչություն»,- ասաց Սարգսյանը։
Վարդան Ղուկասյանի «Ֆեյսբուք»-ի էջում տարածած հայտարարության համաձայն՝ նա և նրա թիկնապահը բերման են ենթարկվել քրեական ոստիկանության հատուկ ջոկատայինների կողմից։
Հայտարարությամբ քաղաքացիներին կոչ է արվել ինքնաբուխ կերպով հավաքվել ոստիկանության շենքի մոտ։

