Կատակերգու Զելենսկին բռնապետ է, ով պետք է շտապի, հակառակ դեպքում ընդհանրապես երկիր չի ունենա. Դոնալդ Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Վոլոդիմիր Զելենսկիին անվանել է «բռնապետ» և նրան մեղադրել քվեարկությունից հրաժարվելու մեջ։ Սոցցանցում ԱՄՆ նախագահը հետևյալ գրառումն է կատարել․
«Վլադիմիր Զելենսկին համոզեց Ամերիկայի Միացյալ Նահանգներին ծախսել 350 միլիարդ դոլար մի պատերազմի վրա, որը հնարավոր չէ հաղթել, որը չպետք է սկսվեր, բայց պատերազմը, որը նա, առանց ԱՄՆ-ի և Թրամփի, երբեք չի կարողանա ավարտել:
ԱՄՆ-ն 200 մլրդ դոլարով ավելի է ծախսել, քան Եվրոպան, Ընդ որում, Եվրոպայի փողերը երաշխավորված են, իսկ ԱՄՆ-ն դրա դիմաց ոչինչ չի ստանա:
Ինչու քնկոտ Ջո Բայդենը չպահանջեց ծախսերի հավասարեցում, չէ որ այս պատերազմը շատ ավելի կարևոր է Եվրոպայի համար, քան մեզ համար ։
Մենք ունենք մի մեծ, գեղեցիկ օվկիանոս, որը բաժանում է մեզ:
Բացի այդ, Զելենսկին խոստովանում է, որ իրեն ուղարկված գումարի կեսը անհետացել է։
Նա հրաժարվում է ընտրություններ անցկացնելուց, Ուկրաինական հարցումներում շատ ցածր վարկանիշ ունի, և միակ բանը, որ նա իսկապես լավ է արել, Բայդենի վրա ջութակի պես խաղալն է:
Բռնապետն առանց ընտրությունների, Զելենսկին ավելի լավ է շտապի, հակառակ դեպքում նա ընդհանրապես երկիր չի ունենա։
Միևնույն ժամանակ, մենք հաջողությամբ բանակցություններ ենք վարում Ռուսաստանի հետ պատերազմի ավարտի շուրջ, մի բան, որը բոլորը խոստովանում են, որ կարող են անել միայն Թրամփը և Թրամփի վարչակազմը:
Բայդենը նույնիսկ չփորձեց, Եվրոպան չկարողացավ խաղաղություն բերել, և Զելենսկին, հավանաբար, պարզապես ցանկանում է, որ դրամական միջոցների հոսքը չդադարի:
Ես սիրում եմ Ուկրաինան, Բայց Զելենսկին սարսափելի է վարվել. նրա երկիրը ավերվել է, միլիոնավոր մարդիկ իզուր են մահացել, և այս ամենը շարունակվում է…»։


