Զինծառայող Սևակ Հովհաննիսյանի մահվան գործով 2 անձ է կալանավորվել
Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում երկու անձ է կալանավորվել: Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի խոսնակ Կիմա Ավդալյանը։
«Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթով 2 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (Զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից, – խմբ․): Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը»,- հայտնեց նա։
Փետրվարի 17-ին հայտնել էինք, որ ժամը 09:20-ի սահմաններում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Սևակ Վարդանի Հովհաննիսյանի դին՝ հրազենային վնասվածքով։