Թուրքիայի գործարաններից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 18-ի

Թուրքիայի Իզմիր քաղաքում գտնվող HABAŞ պողպատի գործարանում նոյեմբերի 9-ին տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 18-ի։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին գրում է Cumhuriyet թերթը։

Պայթյունը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 12։00-ի սահմաններում, որից հետո գործարանում հրդեհ է բռնկվել։ Հրշեջները մարել են կրակը։

Նահանգապետարանի նախնական գնահատմամբ՝ պայթյունը կարող էր տեղի ունենալ հալված պողպատի ձուլման ժամանակ, երբ ամբարձիչը պոկվել և ընկել է էլեկտրաղեղային վառարանի մեջ։ HABAŞ ընկերությունն իր հերթին հայտնել է, որ վթարը տեղի է ունեցել վառարաններից մեկի պլանային սպասարկման ընթացքում։