Շիրակի մարզը նոր դատախա՞զ կունենա, «կիրթ» Աննայի ազգականի գործով փորձագիտական եզրակացություն կա
Հիշում եք 1,5 տարի առաջ ամբողջ լրատվականը ողողվեց լուրով, որ Գյումրու փոխքաղաքապետը, նույն ինքը «կիրթ»Աննայի ազգականը, կեղծ փաստաթղթերով յուրացրել էր հարևանի պատը։
Փաստը պատճառ դարձավ Բալասանյան֊քպ ապահարզանին, ապա Գյումրիում արտահերթ ընտրություններին։
Նորմալ երկրում նման երևույթը պետք է բերեր կեղծարարի կալանքին, մինչդեռ մեր մոտ նստեց Բալասանյանի կրտսեր որդին օրինական գործարքի համար։
Հիմա, հետաքրքիր իրավիճակ է ձևավորվել քաղաքի ուժայիններում, երևի, կրկին, ինչոր մեկն էլի կնստի, բայց ոչ Վահագը, ինքը ավելի շուտ քաղաքապետ կնստի։
Ըստ ինձ հասած տեղեկությունների նախաքննական մարմինը տուժողի ճնշումների տակ, կեղծված փաստաթուղթը ուղարկել է փորձաքննության, բայց արի ու տես փորձագետն Էլ թարսի պես պնդել է, որ ձեռագիրը «կիրթ կնոջ» ազգականինն է, ու սրանով մեծ խնդիր ստեղծել ուժայինների համար։ Հիմա դատախազ ու քննիչը կրակի մեջ են, հանցագործին չեն կարող դատել, տուժողն էլ կոմպրոմիսի չի գալիս։ Առավել ծանր է մարզի դատախազի վիճակը, ով կամ պետք է հանցակից դառնա, կամ հեռանա։
Ստեղծված իրավիճակի հանգուցալուծումը երևի կտա կրթող անկիրթը, ինչի արդյունքում երևի մարզը կրկին նոր ու ավելի կրթված դատախազ կունենա, ով ոչ մի դեպքում չի համարձակվի կրթող անկիրթի հրամանները չկատարելու։
Կարապետ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից

