Լևոն Տեր-Պետրոսյանը և ՌԴ դեսպանը քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր
Այսօր, փետրվարի 18-ին, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հանդիպել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ: Այս մասին գրել է նախագահի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը։
«Ավելի քան մեկ ժամ տևած զրույցի ընթացքում շոշափվել են հայ-ռուսական հարաբերություններին, Հայաստանի ներքին իրավիճակին և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր»: