«Եթե հարվածն իմն է, նա անպայման կմեռնի»

Կարսեցի քաջ Թաթուլի ու թուրք Տուղրիլ Բեկի պատմությունը:

1054թ. տեղի ունեցավ քոչվոր սելջուկ-թուրքերի երրորդ արշավանքը Հայաստան, որը ղեկավարում էր նրանց սուլթան Տուղրիլը:

Թշնամուն համառորեն դիմադրություն ցույց տվեցին Կարս քաղաքի պաշտպանները:

Նրանցից Թաթուլ անունով մի հայ զորական մահացու վիրավորեց Տուղրիլի երիտասարդ ազգականներից մեկին, բայց գերի ընկավ:

Թիկնեղ ու հաղթանդամ հայ ռազմիկն իր տեսքով հիացրեց Տուղրիլին, և նա խոստացավ ազատ արձակել Թաթուլին, եթե վիրավոր թուրքը փրկվի մահից:

Բայց Հայ զինվորականը համարձակորեն Տուղրիլին պատասխանեց.

«Եթե հարվածն իմն է, նա անպայման կմեռնի»։

Հ.Գ. Հայաստանն էրմենիստան չի դառնալու։

Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան էջից