«Հայգեր» ավտոբուսների վարորդների ժամային աշխատավարձը հունվարի 1-ից բարձրացել է

«Երևանի ավտոբուս» ընկերության վարորդները ստանում են գիշերային հավելավճարներ՝ ժամը 22:00-ից հետո կատարած աշխատանքի համար:  Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից:

«Վերջինները, ի դեպ, ապահովված են նաև տարեկան մինչև 5 մլն դրամ առողջապահական ապահովագրությամբ:

«Հայգեր» մակնիշի ավտոբուսների վարորդների ժամային աշխատավարձն էլ հունվարի 1-ից 1050-ից դարձել է 1800 դրամ»,- ասված է հաղորդագրության մեջ։