Սի Ծինփինը կմեկնի Մոսկվա՝ մասնակցելու Մայիսի 9-ի զորահանդեսին

Չինաստանի ղեկավար Սի Ծինփինն ընդունել է ՌԴ նախագահի՝ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակի տոնակատարությանը Մոսկվայում մասնակցելու հրավերը։ Այս մասին, kommersant.ru-ի փոխանցմամբ, հայտարարել է Չինաստանում ՌԴ դեսպան Իգոր Մորգուլովը։ Չինաստանի իշխանությունները դեռ չեն մեկնաբանել տեղեկությունը։

«Չինաստանի ղեկավար Սի Ծինփինն ընդունել է մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակի տոնակատարություններին մասնակցելու հրավերը և իր հերթին Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինին հրավիրել է Չինաստան՝ սեպտեմբերի սկզբին նախատեսված տոնակատարություններին»,- ասել է դիվանագետը «Ռոսիա 24»-ի եթերում։

Վերջին անգամ Սի Ծինփինը Մոսկվա է այցելել 2023 թվականին։ Նրա եռօրյա այցը տեղի է ունեցել մարտին՝ Պուտինի հրավերով։