Բաքվում ապօրինաբար գերության մեջ պահվող Արցախի ռազմական և քաղաքական ներկայացուցիչներին ներկայացվել է 8.8 մլրդ մանաթի պահանջ

Բաքվում ապօրինաբար գերության մեջ պահվող Արցախի ռազմական և քաղաքական ներկայացուցիչների դեմ շինծու գործով դատախազը դատարանում հրապարակել է կեղծ մեղադրական եզրակացությունը: Ընդ որում, ադրբեջանցիները, այսպես կոչված, գործով շոշափում են նաև Սեյրան Օհանյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Զորի Բալայանի, Մոնթե Մելքոնյանի, Վազգեն Սարգսյանի և Արցախյան ազատամարտում և պետականության հիմքերում կանգնած այլ անձանց անուններ:

Ավելին, ադրբեջանցիները շինծու գործերով ներկայացրել են 8.8 մլրդ մանաթի պահանջ: Հաջորդ դատական նիստը նշանակվել է փետրվարի 11-ին: