Կովկասյան տարածաշրջանում հիմնական խնդիրը ՀՀ-Ադրբեջան սահմանազատման և խաղաղության հարցն է․Սերդյուկով

Հարավային Կովկասում լարվածությունը պահպանվում է արևմտյան երկրների՝ Հարավային Կովկասում իրենց ազդեցությունն ամրապնդելու փորձերի պատճառով։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ Անդրեյ Սերդյուկովը։

«Իրավիճակը կովկասյան տարածաշրջանում մնում է անկայուն, և դրա կարգավորման գործընթացը շարունակվում է։ Հիմնական խնդիրը մնում է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատումը և խաղաղության պայմանագրի կնքման նախապատրաստումը»,- ասել է նա։