Երկակի նշանակության ապրանքների արտահանման մասին օրենքն ընդունվեց

Քիչ առաջ ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Երկակի նշանակության ապրանքների արտահանման, Հայաստանի Հանրապետության տարածքով դրանց տարանցիկ փոխադրման, ինչպես նաև երկակի նշանակության տեղեկատվության և մտավոր գործունեության արդյունքների փոխանցման նկատմամբ հսկողության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» և «Լիցենզավորման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որին կողմ քվեարկեց 92 պատգամավոր, դեմ՝ 0, ձեռնպահ՝ 6:

Նախագծի նպատակն է արդեն իսկ փորձաքննության ենթարկված և փորձաքննության արդյունքում ռազմական կամ երկակի նշանակության ապրանքներ չճանաչված ապրանքների ցանկի հրապարակման և դրա հիման վրա մաքսային ձևակերպումների դյուրացման համար իրավական հիմքերի ստեղծումը, լրացուցիչ վարչարարության և ֆինանսական ծախսերի կրճատումը, գործարար միջավայրի բարելավումը՝ հատկապես տեխնոլոգիական ոլորտի ընկերությունների համար։

Այս մասին գրել է Մխիթար Հայրապետյանը։