Հիմնադրել եմ «Կամեր 23» փաբ-ակումբը
Սիրելի ընկերներ, շատերդ եք ինձ հարցնում, թե որտեղից եմ ֆբ ուղիղ եթերներս նկարահանում: Այսպիսով հայտնում եմ, որ հիմնադրել եմ «Կամեր 23» փաբ-ակումբը: Բանտից դուրս գալուց հետո հասկացա, որ մեր քաղաքում չկա մի ակումբ, որտեղ հետաքրքիր ժամանցի ու օգտակար շփումների շուրջ կհավաքվեն վերջին տարիներին անընդհատ ծանր ապրումների միջով անցնող մարդիկ: Ակումբը փակ ֆորմատի է: Այնտեղ կարող են մուտք գործել միայն բացառապես ակումբի անդամները, կամ ակումբի անդամների երաշխավորությամբ:
Ակումբի մենեջերն է բոլորիդ քաջ հայտնի Samvel Vardanyan-ը։
Ակումբում պարբերաբար կազմակերպվում են ռոք համերգներ, բլոտ և մաֆիա խաղերի առաջնություններ:
Ճաշացանկի մեջ կա ուտեստ, որը անձամբ եմ պատրաստում մեր հյուրերի համար: Մեկ-մեկ բարմենություն եմ անում (Սամվելի թույլտվությամբ):
Հ.Գ. Ակումբը հիմնադրել եմ վարկային միջոցներով, որը սիրով և հարմար պայմաններով տրամադրել է Կոնվերս բանկը:
Հ.Գ 2 Ինչու՞ «Կամեր 23»: Որովհետև 23 բանտախցում եմ անցկացրել իմ մեկ տարվա բանտարկությունը:
Շնորհակալություն
Ակումբի անդամների համար այսօր բլոտի օր է:
Նարեկ Մալյանի ֆեյսբուքյան էջից

