Վալենտինա Մատվիենկոն կայցելի Հայաստան
ՌԴ Դաշնության խորհրդի ղեկավար Վալենտինա Մատվիենկոն կայցելի Հայաստան։ Այս մասին հայտնել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ, փոխանցում է «ՌԻԱ նովոստի»-ն:
Ռուսական կողմը հուսով է, որ կկարողանա այս այցի հետ համատեղել Ռուս-հայկական 10-րդ միջտարածաշրջանային համաժողովի անցկացման ժամանակացույցը։

