Բաքվի «դատավարությանը» համակերպվելը նշանակում է համակերպվել, որ Արցախի գոյությունը հանցագործություն էր

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը անդրադարձել է Բաքվում տեղի ունեցող ապօրինաբար պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների գործով կեղծ, շինծու «դատավարությանը»․
«Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ։

Բաքվի դատախազության մեղադրանքների մի մասը հստակ հանցագործություն է համարում Արցախի գոյությունը (Ադրբեջանի սահմանադրական կարգի խախտում, իշխանության բռնազավթում)։
Եվ այս ամենի հետ համակերպվել, նշանակում է համակերպվել, որ Արցախի գոյությունը եղել է հանցագործություն»։