Հունվարի 21-ին Երևանի ավագանու արտահերթ նիստում կքննարկվի տրանսպորտի ուղեվարձի թանկացման հարցը

Հունվարի 21-ին  կկայանա ավագանու արտահերթ նիստ, որը նախաձեռնել է «Մայր Հայաստան» խմբակցությունը, կքննարկվի հասարակական տրանսպորտի ուղեվարձի թանկացման հարցը։

Այն կկայանա, եթե քվորում ապահովվի, այսինքն 65 հոգանոց ավագանու առնվազն 33 անդամ ներկա լինի նիստին։