44-օրյա պատերազմում անհետ կորածների հարազատները վաղը կհանդիպեն Անդրանիկ Քոչարյանի հետ
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի և 44-օրյա պատերազմում անհետ կորածների հարազատների 1 ժամից ավելի տևած հանդիպումն ավարտվել է: Այս մասին NEWS.am-ին հայտնեց հանդիպմանը մասնակցած ծնողներից մեկը: Նա հայտնեց, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել վաղը հանդիպել 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հետ:
Այս պահին Բաղրամյան պողոտայում երթևեկությունը վերականգնվել է:
Նշենք, որ նրանք այսօր փակել են Բաղրամյան պողոտան: Նրանք հանդիպում են պահանջում ԱԺ ղեկավարության հետ, մասնավորապես, 44-օրյա պատերազմի հարցով քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հետ, քանի որ իրենք այդ գործով տուժողների իրավահաջորդներն են եւ շատ հարցերի պատասխաններ են ուզում ստանալ։