Թուրքիայի գործարանում պայթյունից զոհվել է 12 մարդ

12 մարդ զոհվել է թուրքական Բալըքեսիր նահանգի պայթուցիկ նյութեր արտադրող գործարանում պայթյուն է որոտացել, տեղեկացրել է նահանգապետ Իսմայիլ Ուստաօղլուն։

«Քարեսի շրջանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է մեր 12 քաղաքացի, 3 հոգի վիրավորվել է»,- նահանգապետի հայտարարությունը մեջբերել է Sabah թերթը։

«Դիվերսիայի հավանականությունը բացառվել է»,- նշել է Ուստաօղլուն։