Մասկը Տեխասում Մոնտեսսորի մեթոդի հիման վրա նախակրթարան է բացում. այն նախատեսված է առավելագույնը 21 երեխայի համար

Ամերիկացի ձեռներեց, միլիարդատեր Իլոն Մասկը քաղաքականություն մուտք գործելուց հետո, հիմա էլ ցանկանում է կրթական համակարգ մտնել:  Aյս մասին գրում է Bloomberg-ը՝ մանրամասնելով, որ Մասկը Տեխաս նահանգում նախակրթարան է բացում:

Ad Astra կոչվող հաստատությունն արդեն նահանգի իշխանություններից համապատասխան թույլտվություն է ստացել: Այն նախատեսված է առավելագույնը 21 երեխայի համար:

Հանրահայտ Մոնտեսսորի մեթոդի հիման վրա ստեղծված նախակրթարանի կայքում նշվում է, որ այն պատրաստ է ընդունել 3-9 տարեկան երեխաների: Սակայն Bloomberg-ը գրում է, որ նախակրթարանում առայժմ երեխաներ և ուսուցիչներ չկան: