Պուտինը Կուրսկի շրջանի նոր ղեկավար է նշանակել

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ալեքսանդր Խինշտեյնին նշանակել է Կուրսկի մարզի նահանգապետի պաշտոնակատար։ Այս մասին հայտնում է  kremlin.ru-ն։

Ալեքսեյ Սմիրնովը, որն զբաղեցնում էր տարածաշրջանի ղեկավարի պաշտոնը, հինգշաբթի՝ դեկտեմբերի 5-ի երեկոյան, Տելեգրամում գրել է նոր տեղափոխության մասին։ Սմիրնովը նահանգապետ է աշխատել ընդամենը 80 օր։