Լեհաստանը երբ ստանձնի ԵՄ խորհրդի նախագահությունը, վիզաների ազատականացման հարցը գերակա կդառնա․ Լեհաստանի նախագահ

Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան հայտարարել է, որ Եվրոպական միության խորհրդում նախագահությունը ստանձնելուց հետո Լեհաստանը մտադիր է իրագործել բոլոր ստանձնած պարտավորություններն, այդ թվում՝ ջանքեր գործադրել Հայաստանի քաղաքացիների համար ԵՄ վիզաների ազատականացման գործընթացն առաջ մղելու ուղղությամբ։

Այս մասին Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան հայտարարեց Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ համատեղ ասուլիսիՆ՝ անդրադառնալով Հայաստան-Եվրոպական միություն հարաբերություններին և պատասխանելով Հայաստանի քաղաքացիների համար ԵՄ վիզաների ազատականացման շուրջ երկխոսությանն աջակցելու Վարշավայի հնարավորություններին։

Անջեյ Դուդան նշեց, որ 2025 թվականից Լեհաստանը կստանձնի Եվրոպական միության խորհրդի նախագահությունը, որի ընթացքում Վարշավայի գերակա խնդիրն է լինելու ձեռնարկել բոլոր գործողությունները, որոնք ուղղված են այդ գործընթացին։

«Եթե խոսում ենք վիզաների ազատականացման մասին, ապա դա նույնպես անմիջականորեն կապված է այն որոշումների հետ, որոնք կայացվում են ԵՄ-ի մարմինների կողմից, և այդտեղ նույնպես Լեհաստանը որոշումներ կայացնելու հնարավորություն է ունենալու», – ասաց Անջեյ Դուդան։