ԱՄՆ-ը շփվում է ԱՊՀ ազգայնականների հետ ուկրաինական սցենարով. Նարիշկին
ԱՄՆ-ը և նրա եվրոպական դաշնակիցները շփվում են ԱՊՀ երկրների ազգայնականների հետ՝ նրանց տարածքներում ուկրաինական սցենարն իրականացնելու համար։ Այս մասին հայտնել է ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը՝ ելույթ ունենալով ԱՊՀ մասնակից երկրների անվտանգության մարմինների և հետախուզական ծառայությունների ղեկավարների 20-րդ նիստում, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։
«Վաշինգտոնում, Լոնդոնում, Բրյուսելում մշակում են Համագործակցության երկրների նկատմամբ այսպես կոչված ուկրաինական սցենարն իրականացնելու տարբերակներ։ Նկատի ունեմ ազգային ինքնության ամրապնդման պատրվակով նեղ տեղային ազգայնականության և Արևմուտքին ինտեգրման հրահրումը։ Տեղեկություններ են ստացվում ամերիկյան և եվրոպական հատուկ ծառայությունների կայուն շփումների մասին ազգայնական կուսակցությունների և շարժումների հետ ԱՊՀ տարածքում»,- նշել է Նարիշկինը։
Հիշեցնենք, որ Մոսկվայում ընթանում է ԱՊՀ անվտանգության և հետախուզության ծառայությունների ղեկավարների նիստը։

