ԱՄՆ-ում երկարաձգել են «Տիտանիկի» խորտակված նավից հայտնաբերված 361 արտեֆակտի վաճառքի արգելքը

ԱՄՆ-ում երկարաձգվել է «Տիտանիկ» խորտակված նավից հայտնաբերված 361 պատմական առարկաների վաճառքի արգելքը։

Դրանց թվում են բրոնզե հրեշտակի արձանիկը, նավի զանգը, առաջին կարգի ուղևորների սպասքը, զարդերն ու ուղևորների անձնական իրերը։
Արտեֆակտները հայտնաբերվել են 1987 թվականին՝ մոտ 3800 մետր խորության վրա, ֆրանս-ամերիկյան համատեղ արշավախմբի ընթացքում։

Հավաքածուն վաճառքի հանելու մտադրություն ունեցող R.M.S. Titanic Inc. ընկերությունը, որը ֆինանսական դժվարությունների պատճառով էր նման որոշում կայացրել, վիճարկում է դատարանի որոշումը։

Դատավոր Ռեբեկա Սմիթը որոշել է արտեֆակտները պահպանել որպես միասնական հավաքածու՝ ցուցահանդեսների և կրթական ծրագրերի համար։
Վաճառքին դեմ են արտահայտվել ԱՄՆ-ն և Ֆրանսիան։