Չինաստանի նկատմամբ ագրեսիվ քաղաքականության կողմնակից. Թրամփը Մարկո Ռուբիոյին առաջադրել է պետքարտուղարի պաշտոնում

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը չորեքշաբթի պաշտոնապես հայտարարել է, որ պետքարտուղարի պաշտոնում առաջադրում է հանրապետական սենատոր Մարկո Ռուբիոյին, որ Սենատրի արտաքին հարաբերությունների և հետախուզության հանձնաժողովների ավագ անդամ է: Այս մասին գրում է reuters.com-ը:

«Նա կլինի մեր ազգի շահերն ուժեղ առաջ տանողը, մեր դաշնակիցների իսկական ընկերը և անվախ մարտիկ, որը երբեք չի ընկրկի մեր հակառակորդների առաջ», – ասվում է Թրամփի հայտարարության մեջ:

53-ամյա Ռուբիոն Չինաստանի նկատմամբ ագրեսիվ քաղաքականության կողմնակից է, Կուբայի կոմուսնիտական կառավարության քննադատ և Իսրայելի ուժեղ աջակից: