Թրամփի ազգային հետախուզության նոր տնօրենը նախկինում այցելել է Հայաստան և Արցախ
Թրամփն առաջարկել է ազգային հետախուզության տնօրեն նշանակել ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախկին անդամ Թուլսի Գաբարդին։ Այս մասին հայտնում է Radar-ը՝ հղում անելով Associated Press-ին։
Նա նախկինում եղել է Դեմոկրատական կուսակցության անդամ, սակայն 2022 թվականին լքել է կուսակցությունը։ Խոսելով ՌԴ-ի լայնամասշտաբ ներխուժման մասին՝ Գաբարդը հայտարարել է, որ Ուկրաինան արժանի չէ պաշտպանության, քանի որ ժողովրդավար չէ։ Պատերազմի առաջին օրերին նա պնդել էր, որ Բայդենը «ցանկանում է, որ Պուտինը հարձակվի Ուկրաինայի վրա՝ Ռուսաստանի նկատմամբ դրակոնյան պատժամիջոցներ կիրառելու համար»։
Հատկանշական է, որ Գաբարդը նախկինում՝ ԱՄՆ կոնգրեսական եղած տարիներին, այցելել էր Հայաստան և Արցախ։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

