Պեսկովը հերքել է տեղեկությունը Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցի մասին
ԶԼՄ-ներում հայտնված տեղեկությունը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հեռախոսազրույցի մասին չի համապատասխանում իրականությանը, հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, տեղեկացրել է «Ինտերֆաքսը»։
«Խոսակցություն չի եղել»,- երկուշաբթի լրագրողներին ասել է Պեսկովը՝ պատասխանելով համապատասխան հարցին։
«Դա այն տեղեկության որակի առավել վառ օրինակն է, որն այժմ հրապարակվում է երբեմն անգամ բավական հարգելի պարբերականներում։ Դա լիովին չի համապատասխանում իրականությանը։ Դա մտացածին է, դա պարզապես սուտ տեղեկություն է»,- ընդգծել է նա։
Ավելի վաղ The Washington Post թերթը, հղում կատարելով աղբյուրներին, գրել էր, թե հինգշաբթի տեղի է ունեցել Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցը։ Պարբերականի աղբյուրների համաձայն՝ նրանք քննարկել են, մասնավորապես, հակամարտությունն Ուկրաինայում։

