Պերուում կայծակը խաղի ժամանակ սպանել է ֆուտբոլիստին (տեսանյութ)

Պերուում կայծակը խաղի ժամանակ սպանել է ֆուտբոլիստին, մի քանի այլ խաղացողներ վիրավորվել են։ Տեղական ԶԼՄ-ների տվյալներով՝ ողբերգությունը տեղի է ունեցել նոյեմբերի 3-ին Հուանկայո քաղաքում՝ «Հուվենտուդ Բելավիստա» և «Ֆամիլյա Չոկա» ակումբների խաղի ժամանակ։ Հանդիպման ընթացքում հորդառատ անձրեւ է սկսվել, եւ մրցավարը որոշել է դադարեցնել խաղը։ Երբ խաղացողները սկսեցին լքել խաղադաշտը, կայծակը նրանց հարվածեց: Մահացել է 39-ամյա Խոսե Ուգո դե լա Կրուս Մեսան։ Վնասվածքներ ստացած մյուս ֆուտբոլիստները լուրջ այրվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: