Հյուսիսային Կորեան հաստատել է միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի արձակումը
Հյուսիսային Կորեան հաստատել է միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի արձակումը։ Այս մասին գրում է Al Jazeera–ն:
ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընի խոսքով՝ հրթիռային փորձարկումներն իրականացվել են ռազմավարական հարձակողական ուժերի ուժեղացման շրջանակում։
Նա վստահեցրել է, որ ԿԺԴՀ-ն ոչ մի դեպքում չի փոխի իր ուղին միջուկային զինված ուժերի հզորացման ուղղությամբ․
«Ցույց ենք տալիս մեր վճռականությունը՝ պատասխան տալու թշնամիներին, որոնք սպառնում էին մեր երկրի անվտանգությանը և վերջին ժամանակներս միտումնավոր սրում էին իրավիճակը տարածաշրջանում անվտանգության ոլորտում», – նշել է Կիմ Չեն Ընը:

