Դիանա Լեփեջյանը Թուրքիայում նվաճել է գլխավոր՝ «Տիեզերքի ֆոտոմոդել» մրցանակը

Օրերս Թուրքիայում կայացել է գեղեցկության  միջազգային մրցույթ, որտեղ Հայաստանի մասնակից Դիանա Լեփեջյանը նվաճել է գլխավոր՝ «Տիեզերքի ֆոտոմոդել» մրցանակը: Այս մասին տեղեկանում ենք Դիանա Լեփեջյանի ինստագրամյան էջից:

«Իմ առաջին հաղթանակը. մասնակցեցի գեղեցկության միջազգային մրցույթի Թուրքիայում՝ Էգեյան ծովի ափին գտնվող պատմական Կուշադասիում, և ստացա գլխավոր՝ «Տիեզերքի ֆոտոմոդել» տիտղոսը։

Հիմա ավելի քան վստահ եմ, որ երազանքները իրականություն են դառնում։

Ես՝ լինելով Հայ և ունենալով մասնագիտություն, որը թույլ է տալիս ներկայացնել Հայաստանը համաշխարհային բեմում, ցանկանում եմ ցույց տալ աշխարհին, որ Հայաստանը, ինչքան էլ փոքրիկ տեղ է զբաղեցնում երկրագնդի վրա, կա և շարունակելու է գնալ առաջ…»,- գրել է նա։