Ադրբեջանը մարտական ինքնաթիռների ուսումնական թռիչքներ է իրականացնում

Ադրբեջանի ռազմաօդային ուժերի մարտական ինքնաթիռները ուսումնական թռիչքներ են իրականացրել՝ հայտնում են Ադրբեջանի ՊՆ-ից։

Ռազմական օդաչուները կատարել են թռիչքի և վայրէջքի առաջադրանքներ, ինչպես նաև բարդ օդային և մարտական մանևրներ ցածր և միջին բարձրությունների վրա:

Զինվորական անձնակազմի մարտական հմտությունները կատարելագործելու նպատակով անցկացվող վարժանքների ընթացքում ռազմական օդաչուները, ըստ ՊՆ-ի, ցուցաբերել են բարձր պրոֆեսիոնալիզմ։