ԱՊՀ գագաթնաժողովի արդյունքներով ընդունվել են մի շարք փաստաթղթեր
ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի ընդլայնված կազմով նիստին ԱՊՀ պետությունների ղեկավարները քննարկել են կազմակերպության գործունեության գերակա ուղղությունները, ինչպես նաև փոխշահավետ համագործակցության հետագա զարգացման ծրագրերը:
ԱՊՀ գագաթնաժողովի արդյունքներով ընդունվել են մի շարք փաստաթղթեր։ Միջոցառման ընթացքում ԱՊՀ գլխավոր քարտուղարի տեղակալ Իլխոմ Նեմատովին հանձնվել է «Բարեկամության շքանշան», իսկ ՏԱՍՍ լրատվական գործակալության գլխավոր տնօրեն Անդրեյ Կոնդրաշովին՝ ԱՊՀ պատվոգիր:

