Մոսկվայում Լուկաշենկոն փայտ է կոտորում, Փաշինյանը՝ հեծանիվ վարում

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Մոսկվայում ԱՊՀ գագաթնաժողովից առաջ փայտ է կոտորել, հայտնել է Բելառուսի ղեկավարի մամուլի ծառայությանը մոտ գտնվող «Пул Первого» Տելեգրամ ալիքը։ Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Առաջինի (Լուկաշենկոյի – խմբ.) մարզանքը պաշտոնական օրակարգից առաջ։ Այդ մարզանքի համար փայտ կգտնվի նաև Մոսկվայում»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱՊՀ գագաթնաժողովից առաջ Մոսկվայում հեծանիվ է վարել: