Վրաստանի խորհրդարանի նախագահը ստորագրել է ԼԳԲS քարոզչությունն արգելող օրենքը
Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին ստորագրել է «Վրացական երազանք»-ի ներկայացրած «Ընտանեկան արժեքների և անչափահասների պաշտպանության մասին» հոմոֆոբ օրինագծերի փաթեթը։ Jnews-ը գրում է, որ «Ընտանեկան արժեքների և անչափահասների պաշտպանության մասին» օրինագծերի փաթեթը փոփոխություններ է նախատեսում գործող 18 օրենքներում։
Վրաստանի նախագահը չէր ստորագրել օրենքը, թեև վետոն նույնպես չէր կիրառել։ Վրաստանում օրենքի համաձայն, եթե նախագահը չի ստորագրում օրենքը, ապա կարող է ստորագրել խորհրդարանի նախագահը։ Իսկ օրենքն ուժի մեջ կմտնի հրապարակումից հետո։
Հիշեցնենք, որ Վրաստանի խորհրդարանը վերջին՝ երրորդ ընթերցմամբ, 84 ձայնով ընդունել է իշխող «Վրացական երազանք»-ի հոմոֆոբ օրինագծերի փաթեթը, որով նախատեսվում է սահմանափակել ԼԳԲՏ անձանց իրավունքները։

