Իրանը կաջակցի դիմադրության ուժերին՝ մինչև Պաղեստինի լիակատար ազատագրումը. Փեզեշքիան

Իրանը կաջակցի պաղեստինցիներին և դիմադրության ուժերին մինչև իսրայելական օկուպացիայից վերջնական ազատագրումը։

Այդ մասին Կատարում հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը՝ Ասիական համագործակցության երկխոսության մասնակիցների երրորդ գագաթնաժողովում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Մենք կշարունակենք աջակցել պաղեստինյան դիմադրությանը՝ մինչև Պաղեստինի լիակատար ազատագրումը: Մենք դա համարում ենք մեր պարտականությունը պաղեստինյան հարցում և հաստատակամ ենք այս դիրքորոշմանը», – ասել է նա: