Չպիտի ծպտվել Սրբազանի թիկունքում․ Լևոն Ջավախյան
Գրող, հրապարակախոս Լևոն Ջավախյանը, անդրադառնալով Սրբազանի շարժմանը, երեկվա հանրահավաքին և հետագա գործողություններին, գրում է.
«Բագրատ Սրբազանն իր գործն արել է, պայքարին զարթոնք է բերել։ Մի մարդու վրա, թեկուզ և Սրբազանի, չի կարելի առասպելական բեռ բարդել։ Շարժմանը քաղաքական ուժերի համախմբում ու շարունակություն է անհրաժեշտ։ Պայքարը բացահայտ բնույթ պիտի կրի, չպիտի ծպտվել Սրբազանի թիկունքում։ Պատմությունը մեզ չի ների բարեպատեհ ժամանակը կորցնելու համար։ Ազգի առջև Հայաստանի լինել, չլինելու հարցն է։
Ու՞ր են նախկին նախագահները, ու՞ր է Դաշնակցությունը, Հանրապետականը, ու՞ր է Պարույր Հայրիկյանը, Շանթ Հարությունյանը, Ժիրայր Սեֆիլյանը… Քաղաքական ամբիցիան պիտի ստորադասվի Շարժման բուն նպատակին։
Պետությունը կանգնած է անդունդի եզրին։ Վաղը ուշ կլինի… Վաղը կարող է և չլինի»։

