Մեծ ու փոքր փորերով ու գլուխներով գործարարնե՛ր, դուք հարստացել եք ժողովրդի դրամներով, նաև Արցախով. Բագրատ Սրբազան
«Սրբազան պայքար»-ի առաջնորդ Բագրատ Սրբազանը դիմելով գործարարններին ասաց, որ նրանք հարստացել են ողջ ժողովրդի դրամներով ու լումաներով, հարստացել եք նաև Արցախով:
«Մեծ ու փոքր փորերով ու գլուխներով գործարարնե՛ր, ձեր պատասխանատվությունը չի համապատասխանում ձեր ունեցվածքին։ Դուք հարստացել եք ողջ ժողովրդի դրամներով ու լումաներով, հարստացել եք նաև Արցախով։ Եթե շարունակեք նման կեցվածք որդեգրել, արժանանալու եք Արցախի ճակատագրին։ Ես արդեն պատկերացնում եմ, որ ձեզանից շատերի համար հայրենիքը ձեր ունեցվածքն է, ու ինչպես առաքյալն է ասում՝ ձեր Աստվածը ձեր ստամոքսն է»,- ասել է նա։

