Իրանում Մոսադի գործակալը ղեկավարել է Իսրայելի դեմ աշխատող վարչությունը
Իրանում մի քանի տարի առաջ ստեղծված հակաիսրայելական վարչության ղեկավարը պարզվեց, որ հրեական պետության հետախուզական ծառայության՝ Մոսադի գործակալն է։ Այս մասին հայտարարել է Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը, գրում է «Իզվեստիան»:
«Մենք ստորաբաժանում ստեղծեցինք Իսրայելին հակազդելու համար, և այն ղեկավարողը պարզվեց, որ Մոսադի գործակալ է»,-«Գազետա ռու»-ի փոխանցմամբ, իր այդ տեղեկությամբ կիսվել է քաղաքական գործիչը:
Ահմադինեժադն այս հայտարարությունն արել է այն բանից հետո, երբ Լիբանանում գործող շիական «Հեզբոլլահ» կազմակերպության առաջնորդ Հասան Նասրալլայի լիկվիդացման ֆոնին Իրանը սկսել է ավելի ու ավելի հաճախ խոսել իսրայելական լրտեսների մասին։

