Կառավարությունը Արմեն Գրիգորյանին հաստատեց Տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնում
Կառավարությունն իր այսօրվա՝ սեպտեմբերի 26-ի նիստում հաստատել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի ընտրության արդյունքները:
Նշենք, որ այս տարվա սեպտեմբերի 6-ին տեղի է ունեցել Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթ, որին մասնակցելու համար գրանցվել էին չորս թեկնածու(Արսեն Պետրոսյան, Արմեն Գրիգորյան, Էդգար Ղազարյան, Ատոմ Մարգարյան):
Նիստին մասնակցել են խորհրդի բոլոր 20 անդամները:

