Իրանի փոխարտգործնախարարը Հայաստան կայցելի

Հայաստան կժամանի Իրանի փոխարտգործնախարար Մաջիդ Թախտ-Ռավանչին։ Այս մասին նա հայտնել է X սոցիալական ցանցում՝ իր հայ գործընկեր Վահան Կոստանյանի հետ զրույցից հետո։
«Քիչ առաջ ինձ զանգահարեց Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանը։ Ես վերահաստատեցի մեր ցանկությունն ամրապնդել հարաբերությունները մեր բոլոր հարեւանների հետ։ Ես հայտնել եմ նաև մեր սկզբունքային դիրքորոշումը միջազգային սահմանների անձեռնմխելիության վերաբերյալ։ Ես սիրով ընդունեցի Երևան այցելելու նրա հրավերը»,- գրել է Թախտ-Ռավանչին։