Արմավիրի մարզի իր հյուրատանն ինքասպանություն է գործել Արցախի պաշտոնյայի նախկին փեսան․ Tert.am
Tert.am-ի տեղեկություններով, Արմավիրի մարզի՝ իր հյուրատան լոգարանում ԱՀ նախկին նախագահի կողմից պարգևատրված «Բերետա» տիպի ատրճանակով ինքնասպանություն գործածն Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արշավիր Ղարամյանի նախկին փեսան է՝ գործարար Լորիս Եղոյանը։
Նա և Ղարամյանի դուստրն արդեն մի քանի տարի է՝ ամուսնալուծված են: Եղոյանն Արցախից չէ:
Նա «Ռեստիտուտոր Քեյ Փի» կոլլեկտորային ընկերության տնօրեն է եղել, Արցախի Քաշաթաշի շրջանում ՀԷԿ է ունեցել։
Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություն էր տարածվել, որ Էջմիածնի տներից մեկի լոգարանում հայտնաբերվել է Երևանի 38-ամյա բնակիչ, գործարար Լ. Ե.-ի մարմինը, դիակի մոտ հայտնաբերել են նաև ատրճանակ։

