Ղազախստանը պատրաստ է հարթակ տրամադրել խաղաղության պայմանագրի կնքման շուրջ բանակցությունների համար. Տոկաև
Ղազախստանը պատրաստ է շարունակել Ալմաթիի հարթակը տրամադրել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքման շուրջ բանակցությունների համար: Այս մասին Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևն ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցում:
«Պետության ղեկավարը հաստատել է ղազախական կողմի պատրաստակամությունը՝ շարունակելու տրամադրել Ալմաթիի հարթակը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման շուրջ բանակցությունների համար», – հաղորդում է Տոկաևի մամուլի ծառայությունը։
Հիշեցնենք, որ մայիսին Ալմաթիում կայացել էր Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների երկկողմ հանդիպումը, որի ընթացում Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը քննարկել էին «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին երկկողմ համաձայնագրի» նախագիծը։

