5 միլիոն եվրո գրավի դիմաց Դուրովն ազատ կարձակվի

Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովը 5 միլիոն եվրո գրավի դիմաց ազատ կարձակվի, սակայն նրան կարգելվի լքել Ֆրանսիայի տարածքը։ Այս մասին հայտնում է Փարիզի դատախազությունը։

Դուրովին մինչև 10 տարվա ազատազրկում է սպառնում անօրինական գործարքներ կատարելու նպատակով առցանց հարթակ կառավարելու համար։