ՍԱՏՄ-ն ՌԴ-ից պաշտոնական ծանուցում չի ստացել՝ ՀՀ-ից ներկրված ելակի մեջ վտանգավոր թունաքիմիկատ հայտնաբերման մասին
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը պաշտոնական ծանուցում չի ստացել Հայաստանից՝ ՌԴ ներկրված ելակի մեջ վտանգավոր թունաքիմիկատների հայտնաբերման վերաբերյալ: Այս մասին հայտնել են ՍԱՏՄ-ից:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ըստ Mash-ի, Հայաստանից ներկրված ելակի մեջ հայտնաբերվել է վտանգավոր թունաքիմիկատ՝ տեբուկոնազոլ, որը քայքայում է էնդոկրին համակարգը և արգելված է ինչպես շատ այլ երկրներում, այնպես էլ Ռուսաստանում։ Հատապտուղները պետք է վաճառվեին Մոսկվայում և Տուլայի մարզում։

