Մակրոնն առաջարկել է Տելեգրամի գլխամասային գրասենյակը տեղափոխել Փարիզ
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Տելեգրամի հիմնադիր Պավել Դուրովին առաջարկել է ընկերության գլխամասային գրասենյակը տեղափոխել Փարիզ, սակայն նա հրաժարվել է, գրում է Wall Street Journal-ը՝ հղում անելով աղբյուրներին։
«Դեռևս 2018 թվականին փակ ընթրիքի ժամանակ Մակրոնն առաջարկել է Դուրովին գրասենյակը տեղափոխել Փարիզ, բայց Դուրովը մերժել է», – ասվում է զեկույցում:

