Գնել Սանոսյանը ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեում խորհրդակցություն է անցկացրել

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր այցելել է ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտե։ Հայտնում են նախարարության մամուլի ծառայությունից:

Նախարարը շնորհավորել է կոմիտեի նախագահ Միհրան Խաչատրյանին` ծննդյան 70-ամյակի կապակցությամբ, և ավիացիայի ոլորտում երկարամյա, բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի համար շնորհել ՀՀ ՏԿԵ նախարարի շնորհակալագիր։

Այնուհետև նախարարը խորհրդակցություն է անցկացրել Կոմիտեում։ Քննարկվել են ավիացիայի զարգացման վերաբերյալ ընթացիկ աշխատանքային մի շարք հարցեր։ Կոմիտեի նախագահը նախարարին զեկուցել է այդ ուղղությամբ կատարվող աշխատանքները։