Մահացել է հրապարակախոս Հովհաննես Պապիկյանը

79 տարեկանում մահացել է Հայաստանի գրողների միության և Հայաստանի ժուռնալիստների միության անդամ, լրագրող, հրապարակախոս Հովհաննես Պապիկյանը:

Հովհաննես Պապիկյանը աշխատել է ռադիոյի երիտասարդական հաղորդումների խմբագրությունում, հեռուստատեսությունում, մի քանի վավերագրական ‎‎ֆիլմերի հեղինակ է։

2012 թ. արժանացել է «Համո Սահյան» ոսկե հուշամեդալի, 2013 թվականին արժանացել է Հովհ. Շիրազի անվան հուշամեդալի։

Հովհաննես Պապիկյանը եղել է նաև Սահմանադրական դատարանի մամուլի քարտուղարը։