Ամբողջ Լիբանանը հոսանքազրկվել է
Լիբանանի ողջ տարածքում էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ դադարեցվել է: Այս մասին հայտնել է լիբանանյան Électricité du Liban էներգաընկերությունը:
Électricité du Liban ընկերությունը օգոստոսի 17-ին հայտնում է, որ Ազ-Զահրանի գործարանի վերջին արտադրական խումբը, որը մնացել էր էլեկտրացանցում, ամբողջությամբ շարքից դուրս է եկել պաշարների սպառման պատճառով, ինչը հանգեցրել է Լիբանանի ողջ տարածքում էլեկտրաէներգիայի մատակարարման ամբողջական դադարեցմանը», – ասված է ընկերության հայտարարության մեջ:
Լիբանանում էներգամատակարարման խնդիրը մնում է չլուծված քաղաքացիական պատերազմի ավարտից ի վեր (1990-ականների սկզբից): Մինչև 2019 թվականի հոկտեմբերին տնտեսական ճգնաժամի սկիզբը, տարբեր քաղաքներում և մարզերում պետական էլեկտրաէներգիան բնակչությանը մատակարարվում էր օրական 12-18 ժամ: Ճգնաժամի սկսվելուց հետո մատակարարումը կրճատվել է օրական երկու-ութ ժամ: Այն ժամանակաշրջաններում, երբ պետության մոտ վերջանում էր վառելիքի պաշարները և միջոցներ չկար նոր մատակարարումների համար, երկիրը մի քանի շաբաթ անընդմեջ ամբողջովին հոսանքազրկվում էր։ Նման պայմաններում էներգիայի այլընտրանքային աղբյուր են դարձել դիզելային էլեկտրագեներատորները, որոնց սեփականատերերը երկար տարիներ պետական մակարդակով խոչընդոտում են էներգետիկ ճգնաժամի լուծմանը՝ լոբբինգ անելով իրենց բիզնեսը։

