Իսրայելի բանակը հայտարարել է «Հեզբոլլահի» հատուկ գումարտակի հրամանատարի ոչնչացման մասին
Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հայտնել է, որ Իսրայելի ռազմաօդային ուժերը Լիբանանի հարավում ոչնչացրել են շիական «Հեզբոլլահ» շարժման «Ռադվան» հատուկ նշանակության գումարտակի հրամանատարին:
«Այսօր ավելի վաղ Սուր քաղաքի շրջանում Իսրայելի ռազմաօդային ուժերը ոչնչացրել են Հուսեյն Իբրահիմ Կասեբին՝ «Հեզբոլլահի» կազմում «Ռադվան» ուժերի հրամանատարին», – ասված է բանակի Telegram-ալիքում տարածված հաղորդագրության մեջ:

