Բայդենն, ըստ ամենայնի, դուրս կգա նախագահական ընտրապայքարից արդեն այս շաբաթավերջին. Axios

Մի քանի ավագ դեմոկրատներ մասնավոր կերպով Axios-ին  հայտնել են, որ Կոնգրեսի կուսակցական առաջնորդների և մտերիմ ընկերների շևջանում աճող ճնշումը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին գուցե համոզի դուրս գալ նախագահական ընտրապայքարից հենց այս շաբաթավերջին:

81-ամյա նախագահը, որն այժմ ինքնամեկուսացվում է COVID-19-ի պատճառով,  հրապարակայնորեն անդրդվելի է մնում: Մինչդեռ մասնավոր առումով նա հաշտվել է աճող ճնշման, հարցումների վատ արդյունքների և անհուսալի վերահսկողության հետ, որոնք նրա համար անհնարին են դարձնում քարոզարշավը շարունակելը, պարբերականին հայտնել են աղբյուրները:

Անձնական ուղերձը նախագահին է հասել  ամենակոպիտ ձևով. նրա կուսակցության բարձրագույն ղեկավարները, նրա ընկերները և հիմնական դոնորները կարծում են, որ նա չի կարողանա հաղթել, չի կարողանա փոխել  իր տարիքի և մտքի սրության մասին հասարակական կարծիքը և չի կարողանա Կոնգրեսում մեծամասնություն ստանալ:

Նախագահին ասում են, որ եթե նա մնա իր պաշտոնում, իր նախորդ Դոնալդ Թրամփը կարող է համոզիչ հաղթանակ տանել և նոյեմբերին «տապալել Բայդենի ժառանգությունն» ու խորտակել դեմոկրատների հույսերը:

Թեկնածուի կարգավիճակից հրաժարվելու վերաբերյալ ճնշումները հատկապես վերջին մի քանի օրերին անտանելի չափերի է հասել։ Դեմոկրատները լիովին ակնկալում են, որ հանրապետականների ազգային համագումարից հետո անցկացված հասարակական կարծիքի հարցումները ցույց կտան հնարավոր ցնցումներ, ինչը կարող է հանգեցնել Կոնգրեսում դեմոկրատների դիրքերի անկմանը:

«Նա պետք է ընտրի՝ դառնալ պատմության հերոսներից մեկը կամ վստահ լինել, որ Բայդենի նախագահական գրադարան երբեք չի լինի», – պարբերականին հայտնել է ԱՄՆ նախագահի մտերիմներից մեկը։ -Ես աղոթում եմ, որ նա ճիշտ վարվի: Նա շարժվում է այդ ուղղությամբ»:

Նախօրեին Associated Press-ի հարցումը ցույց է տվել, որ դեմոկրատների գրեթե երկու երրորդը ցանկանում է, որ Բայդենը դուրս մնա նախագահական ընտրապայքարից, բուռն արձագանք է ունեցել Սպիտակ տանը և Կոնգրեսում: Բայդենը Դեմոկրատական ​​կուսակցությունում խուճապային ճնշման տակ է, գրում են լրատվամիջոցները։