Ուրսուլա ֆոն դեր Լայենը երկրորդ ժամկետով ընտրվեց Եվրահանձնաժողովի նախագահ

Եվրախորհրդարանը (ԵԽ) Ստրասբուրգում կայացած լիագումար նիստում երկրորդ ժամկետով Եվրահանձնաժողովի (ԵՀ) նախագահի պաշտոնում ընտրեց Ուրսուլա ֆոն դեր Լայենին։

Այս մասին հաղորդում է POLITICO հրատարակությունը։ Ֆոն դեր Լայենի թեկնածությանը կողմ է քվեարկել Եվրախորհրդարանի 720 անդամներից 401-ը,  դեմ՝ 284, 15 հոգի ձեռնպահ է մնացել, իսկ 7 քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել։